Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Ինչպես երկարացնել կյանքը

Ինչպես երկարացնել կյանքը

Ներկայումս սիրտ-անոթային պաթոլոգիաներից առավել հաճախ հանդիպողը սրտի իշեմիկ հիվանդությունն է (ՍԻՀ): ԱՀԿ տվյալներով, առաջիկա 20 տարիների ընթացքում ՍԻՀ-ը մահացության վիճակագրության մեջ շարունակելու է առաջին դիրքերում մնալ:

 

ՍԻՀ-ը որոշ իմաստով օրգանիզմի ծերացում է նշանակում, իսկ ռիսկի գործոններից են ծխելը, զարկերակային բարձր ճնշումը, դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ճարպակալումը: Վերոհիշյալ այս պատճառներն էլ հանգեցնում են կորոնար անոթների ներքին պատերի վաղաժամկետ վնասմանը և աթերոսկլերոզի զարգացմանը: Աթերոսկլերոզի դեպքում զարկերակի լուսանցքը նեղանում է, վատանում է արյան հոսքը, որն, իր հերթին,  նվազեցնում է սրտամկանի թթվածնի մատակարարումը և իշեմիա է զարգանում: 

 

ՍԻՀ ունեցող հիվանդների մոտ 1/3-ը կարող են և ոչ մի տհաճ ախտանշաններ չզգալ: Մյուսներին անհանգստացնում է կրծքավանդակի հատվածում, ձեռքում, ստորին ծնոտում, թիկունքում ցավի զգացողությունը, ինչպես նաև շնչահեղձությունը, սրտխառնոցը, առատ քրտնարտադրությունը, սրտի ռիթմի խանգարումը:

 

Ժամանակակից հետազոտությունների արդյունքները («BEAUTIFUL» միջազգային հետազոտություն, 2008թ., 33 երկրից 11 000 հիվանդ)  ցույց են տվել, որ ՍԻՀ հիվանդները, ում մոտ հանգիստ վիճակում առկա է րոպեում 70 զարկից ավելի սրտի կծկումների հաճախականություն, սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկն ավելանում է 34%-ով, սրտամկանի ինֆարկտինը` 46%-ով, իսկ սրտային անբավարարությանը` 53%: Այդ նույն հետազոտությունները ցույց են տվել, որ ՍԻՀ հիվանդների մոտ րոպեում 70 զարկից պակաս երակազարկի դեպքում բոլոր բացասական կորոնար վիճակները նվազում են 22%-ով, իսկ սրտամկանի ինֆարկտի ռիսկը` 36%-ով:  

 

Ստացվում է, որ սրտի կծկումների հաճախականությունն այն գործոնն է, որն ազդում է կյանքի տևողության վրա: Սրտի նոպայի ռիսկը և դրանից մահվան ելքն առավել բարձր է սրտի կծկումների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների մոտ:


Նման հանգամանքներում տրամաբանական է համարվում ՍԻՀ հիվանդների մոտ նվազեցնել երակազարկի հաճախականությունը: Վերոհիշյալ հետազոտություններում այդ նպատակով կիրառվել է «Կորաքսան» դեղպատրաստուկը: Այս դեղամիջոցը հիվանդներն ընդունել են օրական երկու անգամ: Սրտի կծկումների հաճախականությունը, րոպեում 50-60 զարկ դիապազոնով, պահպանվել է 18-36 շաբաթվա ընթացքում ամեն մի հետազոտության մասնակցի մոտ:

 

Այսպես թե այնպես, սրտի ռիթմի դանդաղեցումը նվազեցնում է կորոնար բացասական դեպքերի  քանակը ՍԻՀ հիվանդների մոտ: Բնականաբար, որ դեղորայքով և ինչպիսի չափաքանակով է անհրաժեշտ հասնել այդ արդյունքին, անհատական որոշում է պահանջում: 

 

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ բնակչության ընդհանուր պոպուլյացիայում դեղամիջոցներով սրտի կծկումների հաճախականության նվազեցումը (70 զարկից պակաս) սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկի նշանակալի նվազեցման չի հանգեցնում: Գործնականում առողջ մարդկանց համար  այլ միջոցներ կան հանգիստ վիճակում երակազարկի դանդաղեցման համար: Սկզբունքորեն ոչ մի նոր բան. կանոնավոր զբաղվել ֆիզկուլտուրայով, հավասարակշռված սննդակարգ պահպանել, չչարաշահել ալկոհոլը, հնարավորինս բացառել սթրեսային իրավիճակները, երջանիկ ընտանեկան կյանք վարել: Միայն մեկ հետաքրքիր հարց. հնարավո±ր է այդ ամենը մեկ ամբողջության մեջ մեր այս անկանխատեսելի, բարդ աշխարհում:  

 

Որոշ մասնագետներ ենթադրում են, որ մարդու մահը անխուսափելի է սրտային  3 х 10Λ9  (10-ի 9 աստիճան) կծկումների դեպքում: Բնությունն էլ, կարծես թե, հաստատում է նման եզրահանգումը. վիթխարի, 100 կգ-ոց գալապագոսսյան կրիաների սիրտը 1 րոպեում 9 զարկ է կատարում և նրանք ապրում են 300 տարի:

 

Թե որքան կապրեն մյուս կենդանի էակները, եթե նրանց սրտի կծկումների հաճախականությունը նվազեցվի մինչև այդ աստիճան, ժամանակակից գիտությունն այդ մասին լռում է: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012, [email protected]
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. sisel.co.ua
Թարգմանությունը. Մարո Գաբրիելյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ